
ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանին ուղղված իր պատասխանում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ռազմական գործողությունների ռիսկերի նվազեցման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով dpa գործակալությանը։
«Հնարավոր է քննարկել ռազմական գործողությունների ռիսկերի նվազեցման, թափանցիկության բարձրացման և հաղորդակցության ուղիների կատարելագործման հարցերը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է նաև, որ անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին ՆԱՏՕ-ի ներկայացրած պատասխանը դեռևս չի հրապարակվելու: