գլխավոր Իրադարձային Սլովակիայում ավտոմեքենա–ինքնաթիռ են ստեղծել. տեսանյութ

Սլովակիայում ավտոմեքենա–ինքնաթիռ են ստեղծել. տեսանյութ

«Klein Vision» ընկերությունը (Սլովակիա) ստեղծել և փորձարկել է մի ավտոմեքենա, որն ընդամենը երեք րոպեում ինքնաթիռի է վերածվում։ Այդ ընթացքում միանում են ավիացիոն շարժիչները, բացվում են թևերն ու պրոպելլերը, և մեքենան կտրվում է գետնից, հայտնում է Nowiny24 պարբերականը։

Մոդելն անվանել են «AirCar», այն անվտանգության փորձարկումներ է անցել Սլովակիայում, որտեղ արդեն 200 թռիչք-վայրէջք է կատարել Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության (EASA) պահանջներին համապատասխան: Ընկերության հիմնադիր Ստեֆան Քլեյնն ասել է, որ սերտիֆիկացումից հետո հնարավոր կլինի սկսել զանգվածային արտադրությունը։

Նշենք, որ նա ոչ միայն ստեղծել է նոր մոդելը, այլ հենց ինքն էլ իրականացրել է փորձնական «թռիչք–ուղևորությունները», այդ թվում՝ միջքաղաքային։Ապագա գնի մասին մանրամասներ ընկերությունը դեռ չի բացահայտում, սակայն պատրաստվում է առաջիկա 12 ամիսներին սկսել վաճառքը։

Մեքենայի վրա տեղադրված է 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը թույլ կտա մինչև 300 կմ/ժ թռիչքի արագություն զարգացնել և թռչել մինչև հազար կիլոմետր։ Հեղինակի խոսքով` «AirCar»–ի կառավարումն այնպես է ստեղծված, որ մեքենա վարել իմացող մարդը լրացուցիչ վերապատրաստման կարիք չունենա։