գլխավոր Իրադարձային Եվգենի Պլյուշչենկոն հիվանդանոցում է հայտնվել

Եվգենի Պլյուշչենկոն հիվանդանոցում է հայտնվել

Երկակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել:

«Ինքնազգացողության վատթարացումը տեղի ունեցավ հենց մարզումների ժամանակ: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Անհանգստանալու պատճառ չկա: Հետևեք ձեր առողջությանը և պահպանեք այն: Հիմա ես արգանակի վրա եմ, բժիշկներին խոստացել եմ այլևս չնյարդայնանալ»,- ասում է գեղասահորդը սոցցանցում հրապարակված տեսանյութում: