գլխավոր Իրադարձային Թաղավարդցիներն ադրբեջանցիները խոսակցությունը լսում են անգամ իրենց տանը. Իրավիճակը ներկայացնում է գյուղի...

Թաղավարդցիներն ադրբեջանցիները խոսակցությունը լսում են անգամ իրենց տանը. Իրավիճակը ներկայացնում է գյուղի բնակիչը

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Վագիֆ Շաքարյանի տունը թշնամու դիրքերից մոտ 400 մետր հեռավորության վրա է գտնվում։ Ասում է՝ ադրբեջացիների խոսակցություններն իրենց տանը լսվում են։ Դա թաղավարդցիների համար սովորական երևույթ է դարձել, ինչպես և՝ պարբերաբար հնչող կրակոցները։

Թաղավարդի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիները գյուղում վախի մթնոլորտ ստեղծելու համար տարբեր միջոցների են դիմում, այնուամենայնիվ, գյուղացիներն իրենց տները լքելու մտադրություն, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վագիֆ Շաքարյանը, չունեն։

«Գյուղի՝ մեր հսկողության տակ մնացած հատվածում մեկ-երկու տուն է, որտեղ ապրող չկա։ Ու այնպես չէ, որ միայն մեծահասակներ են։ Բոլորն էլ իրենց երեխաների հետ են, ոչ մեկն իր երեխաներին չի ուղարկել այլ տեղ։ Իմ որդին էլ՝ իր երեխաների հետ, գյուղում է ապրում»,-ասում է Վագիֆ Շաքարյանը։

Դժվար է, թերևս, երեխաներին մանկապարտեզ տանելը։ Գյուղի մանկապարտեզը, ինչպես և դպրոցական շենքերից մեկը, ադրբեջացիների կողմից օկուպացված հատվածում է մնացել։

Թաղավարդցիները երեխաներին Կարմիր շուկայի մանկապարտեզ էին տանում, բայց 2022թ․ հունվարի 10-ից հետո, երբ ադրբեջացիները կրակահերթ բացեցին մանկապարտեզին հարակից տարածքի ուղղությամբ, ծնողները զգուշանում են երեխաներին տանել։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում