գլխավոր Իրադարձային Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կարող են 1000-ական զինվորի ուղարկել Ռումինիա, Բուլղարիա և...

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կարող են 1000-ական զինվորի ուղարկել Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դիտարկում են Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա 1000-ական զինծառայողի ուղարկելու հավանականությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության աղբյուրներին:

Բրիտանական պարբերականների տվյալներով՝ այս նպատակով կազմավորված հարվածային խմբերը կհամապատասխանեն այն խմբերին, որոնք այժմ տեղակայված են Բալթիկ երկրներում և Լեհաստանում: Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ Մեծ Բրիտանիան դիտարկում է Արևելյան Եվրոպա հավելյան ռազմական ուժեր ուղարկելու հավանականությունը: