գլխավոր Իրադարձային Այս գործով պաշտպաններիս փոքր նպատակը, որ գործը պետք է քննվի առանց լրացուցիչ...

Այս գործով պաշտպաններիս փոքր նպատակը, որ գործը պետք է քննվի առանց լրացուցիչ ճնշումների, իրականացված ենք համարում․ գրավի վճարման տեխնիկական խնդրի լուծումից հետո Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի․ պաշտպան

Այս գործով պաշտպանական կողմի փոքր նպատակը, որ գործը պետք է քննվի առանց լրացուցիչ ճնշումների գործադրման, մասնավորապես՝ Աշոտ Մինասյանին անազատության մեջ պահելու, մենք իրականացված ենք համարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Մինասյանին ազատ արձակելու որոշմանը։

«Կարծում եմ՝ Դատախազությունը ևս այս որոշումը որպես ողջամիտ կդիտարկի և ձեռնպահ կմնա վերաքննիչ բողոք ներկայացնելուց, որովհետև, վերաքննիչ բողոք ներկայացնելով, Աշոտ Մինասյանին անազատության մեջ պահելու նպատակն ակնհայտ կլինի»,-նշեց փաստաբանը։

Նա ընդգծեց՝ քննվում էին այն հարցերը, թե արդյո՞ք Աշոտ Մինասյանը, ազատության մեջ գտնվելու պարագայում, կարող է թաքնվել, խոչընդոտել գործի քննությանը կամ նոր հանցանք կատարել։ «Դատարանը որոշել է, որ եթե նույնիսկ Մինասյանը կարող է այս գործողություններից որևէ մեկը կատարել, ապա գրավն ու չհեռանալու մասին ստորագրությունը զսպում են այդ ռիսկերը»,-ասաց Պողոսյանը։

Այս պահին պաշտպանները փորձում են լուծել գրավի վճարման տեխնիակական խնդիրը, որից հետո Մինասյանն անհապաղ ազատ կարձակվի։

Հիշեցնենք՝ գրավաչափ է սահմանվել 2 մլն դրամը։

Մանրամասները՝ տեսանյութում։