գլխավոր Միջազգային Փարիզում ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը. նա ընկել է...

Փարիզում ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը. նա ընկել է փողոցում, 9 ժամ նրան ոչ ոք չի մոտեցել

Փարիզում ողբերգական մահով կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է La Libre-ն։

Նշվում է, որ Ռոբերտը քաղաքի կենտրոնում ընկել է փողոցի մեջտեղում և մոտ ինը ժամ մնացել մայթին։ Քանի որ նրան ոչ ոք չի օգնել, տղամարդը ցրտահարվել է ու մահացել։

Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Ռոբերտը ժամը 21:30-ին դուրս է եկել զբոսնելու, սակայն անհայտ պատճառով վայր է ընկել ու չի կարողացել վեր կենալ։ Հաջորդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, փրկարար ծառայության աշխատակից է դիմել մի անօթեւան, սակայն արդեն ուշ էր։