գլխավոր Միջազգային Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել Է, որ Ուկրաինային սպառնացող վտանգը նաեւ Եվրոպայի համար է...

Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել Է, որ Ուկրաինային սպառնացող վտանգը նաեւ Եվրոպայի համար է սպառնալիք

Ցանկացած սպառնալիք Ուկրաինայի հասցեին նշանակում է սպառնալիք նաև Եվրոպային։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուկրաինայի դեմ սպառնալիքը՝ սպառնալիք Է Եվրոպայի դեմ», – ասել է նա՝ խոսելով այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվայի անվտանգության երաշխիքների, մասնավորապես դաշինքի չընդարձակման եւ հարվածային սպառազինությունների հետքաշման շուրջ: Արդեն խորհրդակցությունների մի քանի փուլ է անցել տարբեր ձևաչափերով, սակայն ինչ-որ պայմանավորվածությունների մասին դեռ չի հայտարարվել։

Այնուամենայնիվ, Արևմուտքում հայտարարում են, որ բանավեճը կոչված է կանխելու Ռուսաստանի իբր նախապատրաստվող ներխուժումն Ուկրաինա,- գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման պնդումներն անվանել է լարվածության սին խորացում և ընդգծել, որ Ռուսաստանը որևէ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Նա չի բացառել, որ Արեւմուտքի նման հայտարարություններն արդարացնելու համար կարող են սադրանքներ ձեռնարկվել, եւ նախազգուշացրել Է Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի ուժային լուծման ցանկացած փորձի ամենալուրջ հետեւանքների մասին: