գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը. Bloomberg

ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը. Bloomberg

ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին վերաբերող առաջարկների գրավոր պատասխանը։ Այս մասին Twitter-ում հայտնել Է Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։

«ԱՄՆ – ի գրավոր պատասխանը Ռուսաստանին արդեն փոխանցվել է», – պնդում է նա:

Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել էր ՌԴ ԱԳՆ: Իր հերթին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկյան կողմը մտադիր է Մոսկվային փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին գրավոր պատասխանները: