գլխավոր Իրադարձային Ողբերգական ավտովթար Տավուշում. մեքենան ընկել է ձորը, ուղևորներից մեկը մահացել է

Ողբերգական ավտովթար Տավուշում. մեքենան ընկել է ձորը, ուղևորներից մեկը մահացել է

Տավուշի մարզումԱյգեպար-Մովսես ավտոճանապարհին, «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր գլորվել է ու հայտնվել ձորում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ ստացել Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել 01։30-ի սահմանում։

Ուղևորներից երկուսը՝ 34-ամյա Կարեն Շ.-ն և 25-ամյա Հարություն Պ,-ն, ինչպես նաև վարորդ Գրիգոր Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ երրորդ ուղևորը` 31-ամյա Վահագն Շ.-ն բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Թե՛ մահացածը, թե՛ տուժածը Տավուշի մարզի բնակիչներ են։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Բերդի բաժնում։