գլխավոր Քաղաքականություն Փորձ է արվում մեղավորի գտնել անցյալ և ապագայում անխուսափելի պարտությունների համար. ի՞նչ...

Փորձ է արվում մեղավորի գտնել անցյալ և ապագայում անխուսափելի պարտությունների համար. ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը. Regnum

Հայաստանի նախագահի հրաժարականի հայտարարությունը սենսացիա չդարձավ: Իրական իշխանությունն ու լիազորությունները մի քանի տարի է, ինչ պատկանում են կառավարությանը, որը, չնայած ներքին քաղաքականության տապալումներին և անգամ 2020 թվականին պատերազմում կրած պարտությանը, գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության հոդվածագիր Ալեքսանդր Սավելևը՝ վերլուծելով նախագահի հրաժարականի ենթատեքստը: 

Հեղինակը նկատում է, որ Արմեն Սարգսյանը նախկինում ևս զերծ է մնացել ոչ միայն որոշումներ ընդունելուց, այլև քաղաքկան հայտարարություններ անելուց, որոնք կարող էին ազդել հայ ժողովրդի մտածելակերպի ձևավորման վրա, անգամ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցում:

Արդյունքը հայտնի է. բանակցությունները խափանվել են Փաշինյանի ակնհայտ սադրիչ հայտարարություններով:

Հեղինակը կարծում է, որ Սարգսյանի հրաժարականն ուշացած է, քանի որ նա Փաշինյանի հետ կիսում է պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը:

Այժմ արդեն ՀՀ նախկին նախագահը փորձում է հրաժարականով իր վրայից հանել պատասխանատվությունը ոչ միայն պարտված պատերազմի համար, այլև դրա հետևանքների:  

Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ հրաժարականը խորամանկորեն բացատրում է իրական լիազորությունների բացակայությամբ՝ չնշելով, թե որ:

Ըստ հոդվածագրի՝ Սարգսյանի հայտարարությունն այնպիսի տպավորություն է ստեղծել, որ փորձ է արվում գտնել մեղավորի անցյալ և ապագայում արդեն անխուսափելի պարտությունների համար:

«Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում, երկրի ղեկավարության՝ բանակցելու ունակություններից զուրկ լինելը բնորոշել է ոչ միայն պոպուլիստ Փաշինյանը, այլև երկրի ողջ ինտելեկտուալ-քաղաքական էլիտան, որի ներկայացուցիչներից շատերն այժմ փորձում են իրենց ուսերից թոթափել պատասխանատվությունը: Նրանցից մեկն էլ Արմեն Սարգսյանն է»,- նկատում է հեղինակը: