գլխավոր Գլխավոր Չենք պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության դրսևորումները. նախագահի աշխատակազմից չեն...

Չենք պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության դրսևորումները. նախագահի աշխատակազմից չեն հերքում Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացիության մասին տեղեկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»։