գլխավոր COVID-19 Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունիսի 1-ին հայտնել էր, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Հունիսի 8-ին նրանք կրկնակի թեստավորվել էին ու բացասական պատասխան էին ստացել։

Նշենք, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ միասին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 2021 թվականի մայիսի 3-ին, սակայն չէր հայտնել, թե որ պատվաստանյութով։