գլխավոր Իրադարձային Արցախցի երեխաները մարզվել են Արարատի մարզադպրոցում 🎥

Արցախցի երեխաները մարզվել են Արարատի մարզադպրոցում 🎥

Արցախցի երեխաները, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Երևան, իրենց մարզումները շարունակում են «Արարատի» մարզադպրոցում:

Նրանք նշել են, որ իրենց շատ լավ են զգում ակումբում և երբեք չեն մոռանա այս վայրը: Երեխաները վստահեցրել են ՝ իրավիճակի լավացումից հետո, կվերադառնան Արցախ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: