գլխավոր Շոուբիզնես Անդրեն ու Ձախ Հարութը Լոս Անջելեսում միասին երգել են «Ով սիրուն, սիրուն»...

Անդրեն ու Ձախ Հարութը Լոս Անջելեսում միասին երգել են «Ով սիրուն, սիրուն» երգը

Հայտնի երգիչներ Անդրեն և Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) Լոս Անջելեսում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ միասին երգել են։ Անդրեն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել։
«Ինձ համար մեծ պատիվ է երգել մեկ բեմում լեգենդար Հարութ Փամբուկչյանի հետ»,– գրել է երգիչը։

Նրանք կատարում են հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն» երգը, որի խոսքերի հեղինակը Լևոն Միրիջանյանն է։