գլխավոր Միջազգային ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների գնալ ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների գնալ ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնարար սկզբունքների շուրջ Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ, գրում է «Արմենպրես»-ը։

«ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների մասին փոխզիջումների գնալ Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման և եվրոպական անվտանգությանն առնչվող այլ հարցեր։ 

«ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկման, զինաթափման, ռազմական գործունեության թափանցիկության, ռիսկերի նվազեցման մեխանիզմների և եվրոպական անվտանգության հետ կապված այլ հարցեր»,- նշել է նա։