գլխավոր Սպորտ ՏՈԿԻՈ-2020-ի մասնակիցներից 10-ի մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչներ

ՏՈԿԻՈ-2020-ի մասնակիցներից 10-ի մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչներ

Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) հաշվետվություն  է ներկայացրել:

Հրապարակման մեջ ասվում է, որ  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում  4125 մարզիկ դոպինգ ստուգման է ենթարկվել:

Օլիմպիական խաղերի ընթացքում  2724 մարզիկ մեկ անգամ թեստավորվել է, 1401-ը՝ մեկից ավելի:

Մասնակիցների ընդհանուր թվի 35,4%-ը  ստուգվել է օրգանիզմում արգելված նյութերի առկայության համար։

Տասը մարզիկների մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել: