գլխավոր Իրադարձային Chanel-ի ցուցադրությունը բացել է Մոնակոյի արքայադուստրը՝ ձի հեծած (տեսանյութ)

Chanel-ի ցուցադրությունը բացել է Մոնակոյի արքայադուստրը՝ ձի հեծած (տեսանյութ)

Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Chanel նորաձևության տան ցուցադրությունը բացել է Մոնակոյի 31-ամյա արքայադուստր Շառլոթ Կազիրագին՝ ձի հեծած։ Միջոցառումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Grand Palais Éphemere-ում։

Դահլիճը, որտեղ տեղի է ունեցել ցուցադրությունը, վերածվել է ժամանակակից ձիասպորտի հարթակի՝ հսկայական փայտե ինստալացիաներով և ավազի հարթակով:

Կազիրագիի անսպասելի հայտնվելն ապշեցրել է շոուի հյուրերին, որոնց թվում էին ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, ամերիկացի ռեփեր Ֆարել Ուիլյամսը, ռեժիսոր Սոֆյա Կոպոլան, դերասանուհիներ Մարգո Ռոբին, Վանեսա Պարադին և Քերոլ Բուկեն։