գլխավոր Իրադարձային Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարելել է, որ «տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի...

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարելել է, որ «տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա»

Տարածաշրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Որպես օրինակ նա բերել է Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունները՝ հիշեցնելով, որ երկու երկրների միջև պատերազմներ են եղել, զոհվել են միլիոնավոր մարդիկ, փոխադարձ ատելություն և թշնամանք է եղել, սակայն այսօր այս երկու երկրները բարեկամ են, հպարտ են իրենց պատմությամբ ու մշակույթով։

«Այս փորձը հետաքրքիր եմ համարում Ադրբեջանի և Հարավային Կովկասի համար։ Մաղթում եմ, որ ձեր սերունդը խաղաղություն հաստատի ձեր տարածաշրջանում, հասնի խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճիշտ է, խաղաղությունը դեռ վերջնականապես հաստատված չէ, դա դժվարին ճանապարհ է՝ թակարդներով, բայց երբեք տարածաշրջանում խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան հիմա»,- ասել է դեսպանը։