գլխավոր Իրադարձային Մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության գործով խայտառակ քննություն է իրականացվում....

Մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության գործով խայտառակ քննություն է իրականացվում. տուժող կողմը դժգոհ է քննությունից

2021թ օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով խայտառակ քննություն է իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել անցած տարվա՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։ Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։

Սպանված զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի գնահատմամբ՝ գործով խայտառակ քննություն է կատարվում։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 14-ին այցելել է մարտական հենակետ, որտեղ պարզել է, որ վագոն-տնակի մուտքի դռան կնիքը վնասված է, դուռը փաստացի բաց էր, մինչդեռ, քննիչն ասում էր, որ դեռևս քննչական գործողություններ են նախատեսվում, չեն կարող գնալ։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում։