գլխավոր Միջազգային 8500 զինվորական բարձր պատրաստության վիճակում են՝ Արևելյան Եվրոպա հնարավոր տեղակայման համար. Պենտագոն

8500 զինվորական բարձր պատրաստության վիճակում են՝ Արևելյան Եվրոպա հնարավոր տեղակայման համար. Պենտագոն

Պենտագոնը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանով 8500 ամերիկացի զինվորական բերվել է տեղակայման բարձր պատրաստվածության՝  անհրաժեշտության դեպքում Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար, եթե ՆԱՏՕ-ն ակտիվացնի իր արագ արձագանքման ուժը Ռուսաստանի հետ լարվածության պատճառով:

Ինչպես գրում է axios.com-ը, ամերիկյան ուժերի տեղակայման վերաբերյալ որոշում չի ընդունվել, սակայն զգոնության բարձր մակարդակը թույլ կտա զինվորականներին արագորեն պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:

Պենտագոնը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «ապաէսկալացման նշաններ չի ցուցաբերել» և շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի սահմաններին։