
ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել առաջիկա հանդիպումներին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ը, որպես համանախագահ, կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հրավիրված հանդիպումներին», – ասել է ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյան ՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունները: