գլխավոր Իրադարձային Արման Բաբաջանյանի կայքը հերքել է ՝ Արթուր Վանեցյանի վերաբերյալ տարածած իր իսկ...

Արման Բաբաջանյանի կայքը հերքել է ՝ Արթուր Վանեցյանի վերաբերյալ տարածած իր իսկ ապատեղեկատվությունը

Արման Բաբաջանյանի անվան հետ կապվող «Առաջին լրատվական» կայքը հերքել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի վերաբերյալ տարածած տեղեկությունները։

Հիշեցնենք, որ 2020թ մայիսի 1-ին «1in.am» կայքում հրապարակվել էր անստորագիր հոդված՝ «Վանեցյանը ԶՄՊԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ.նոր մանրամասներ» վերնագրով։

Դեկտեմբերի 28-ին լրատվականը հերքել է տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ:

Սույնով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հերքում է հոդվածում տեղ գտած Արթուր Վանեցյանին և նրա ծնողներին վերաբերող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես՝ «Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «ՁՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել: Տարիներ առաջ վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր»:

«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «այդ ոլորտում գործունեություն ծավալելու հարցում մեծ ներդրում էր ունեցել Արթուր Վանեցյանի մայրը»:

«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «… Սաշիկ Սարգսյանին պատկանող «Ման» մակնիշի ներկայացուցչությունում մասնաբաժին ունի նաև Արթուր Վանեցյանի հայրը»:

«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «Հեղափոխությունից հետո Վանեցյանը մեծ վարպետությամբ կարողացավ շրջանցել Թոխմախի Մհերին, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո Վովայի Արշակը և Վստրեչի Ապերը հենց Վանեցյանի քավորությամբ վերադարձան …: Իսկ Վանեցյանի մեծ ախպերը (նա մինչ օրս էլ այդպես է դիմում Թոխմախի Մհերին) …»

«Առաջին Լրատվական»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանը այն, թե «Վանեցյանի ու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Մհեր Սեդրակյանի մտերմությունը սկսվել է դեռևս Վանեցյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ ղեկավար նշանակվելու ժամանակահատվածից: … Այդպես նայելով Մհեր Սեդրակյանը շատ հեշտ իրենով արեց Արթուր Վանեցյանին: Եվ հետո Վանեցյանն այդ ժամանակ պատահական մեկը չէր: Բոլորն էլ գիտեին, որտեղ է աշխատում նրա մայրը, և ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ: Այդ իսկ պատճառով, Վանեցյանի հետ տեղի քրեաօլիգարխիան էլ ավելի մտերմություն էր ցանկանում հաստատել, որը և տեղի է ունենում, և այդ մտերմությունը վերաճում է «մեծ ախպերության» ու բերում նաև համատեղ բիզնեսների, լոգիստիկ ընկերության հիմնելուն, ինչի մասին արդեն գրեցինք: