գլխավոր Միջազգային Կանադան դիվանագիտական ​​անձնակազմի ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան

Կանադան դիվանագիտական ​​անձնակազմի ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան

Կանադայի իշխանությունները, ՌԴ-ի կողմից ռազմական հարձակման սպառնալիքի ֆոնին, Ուկրաինայում կանադացի դիվանագետների ընտանիքներին կոչ են արել լքել երկիրը։ Այս մասին հայտնում է The Globe and Mail-ը։

«Կանադան կարգադրել է դիվանագիտական անձնակազմի ընտանիքներին լքել Ուկրաինան»,- հայտնում է պորտալը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։

«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:

Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նկատառման»,-ասված է Պետդեպի հաղորդագրությունում: