գլխավոր Միջազգային Ավստրիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ավստրիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան, ինչի մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան լավ հնարավորություն կլինի ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորությունները»,-ասված է գրառման մեջ: