գլխավոր Իրադարձային Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայանա առաջին կիսաեզրափակիչում

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայանա առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։