
Ալափարս-Չարենցավան ճանապարհին հունվարի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին, որը մինչ շտապօգնության բժիշկների ժամանելը մահացել է:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: