գլխավոր Իրադարձային Նախարարություն դիմած որևէ անօթևան դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են Երևանի տուն-ինտերնատում....

Նախարարություն դիմած որևէ անօթևան դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են Երևանի տուն-ինտերնատում. խոսնակ

«Երևանի N1 տուն-ինտերնատ»-ն իրականացնում է անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տրամադրման գործընթացը: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ծառայություններից օգտված անօթևան քաղաքացիների զգալի մասը տեղափոխվել է տուն-ինտերնատ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշեց, որ նախարարությանը դիմած որևէ անօթևան քաղաքացի դրսում չի մնացել, բոլորը տեղավորվել են տուն ինտերնատում: «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի ծառայություններից օգտվում էր 88 անօթևան, սակայն Երևանի տուն ինտերնատ տեղափոխվել է 76-ը: Նախարարի խոսնակը վստահեցրեց, որ մնացածը չեն դիմել:

Անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը չէր մասնակցել: Այն մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24.08.21 թվականին ընդգրկվել էր պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում։

Ե՞րբ, այսպես կոչված, «սև ցուցակ»-ում հայտնված կազմակերպությունները կրկին կարող են դիմել դրամաշնորհային մրցույթներին, ընդհանրապես ինչպե՞ս է կազմակերպվում խոցելի խմբերի աջակցման ծրագրերի իրականացումը, ի՞նչ պարբերականությամբ է կատարվում վերահսկողությունը դրանց նկատմամբ. այս և այլ հարցերը մանրամասնում է Զառա Մանուչարյանը:

Ինչպե՞ս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպում խոցելի խմբերի աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։

 -Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, թրաֆիքինգի և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, տարեցներին ու երեխաներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացվում են ինչպես պետական ծրագրերի, այնպես էլ դրամաշնորհային մրցույթների միջոցով, որոնց կարող են մասնակցել սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունները:

  Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ՝ շահառուների խնամքը, զբաղվածությունն, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը՝ միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում՝ բարձրացնելով նաև մատուցվող ծառայությունների որակը:

 Մրցույթները կազմակերպվում են www.armeps.am  էլեկտրոնային համակարգի միջոցով։ Անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմաններն, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանվում են հրավերով:  

Ներկայում Հայաստանում խոցելի խմբերին ուղղված աջակցության ծրագրերն իրականացնելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քանի՞ կազմակերպությանհիմնադրամի հետ է համագործակցում։

 -Սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ կազմակերպություններ հնարավորություն են ունեցել դիմելու մրցույթներին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսական աջակցություն։ Մրցույթներին մասնակցել են պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, համապատասխան աշխատանքային փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։

 Այն կազմակերպությունները, որոնք ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից ընդգրկվել են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, դիմել չեն կարողացել։

-Ինչպե՞ս է կատարվում հասարակական կազմակերպություններիհիմնադրամների ընտրությունըորոնց հետ համագործակցում եք։ Ի՞նչ չափանիշներ ու չափորոշիչներ եք սահմանում։

  Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացնելու նպատակով՝ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք միջոցների հաշվին կազմակերպված մրցույթները հայտարարվել են համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման և 27.01.2021թ. N 97-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության հիմքով՝ պայմանով, որ կնքվելիք պայմանագրով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագիր կնքելու օրվանից:

 2022 թվականին հայտարարվել են 15 մրցույթներ, որոնց մեծ մասը կայացել է, իսկ չկայացած չափաբաժինները վերահայտարարվել են։

Ի՞նչ է ենթադրում համագործակցությունըորքանո՞վ է պետությունը ֆինանսական մասնակցություն ունենումորքանով՝ հասարակական կազմակերպությունը։

 -Շահառուներին մատուցվող ծառայությունների տրամադրման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձևավորվում են պետության և հասարակական կազմակերպության կողմից հատկացված ֆինանսական միջոցների համամասնությամբ։

    Դրամաշնորհային մրցույթների շրջանակում պետության կողմից նախատեսված ֆինանսական միջոցների և շահառուների թվի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստորև

ԾրագրերՆախատեսվող բյուջե/ շահառուների թիվ
1. Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններԴրամական հատկացման բյուջե՝ 37,674,400 դրամ՝ ամսական առնվազն 13 շահառուի համար
2. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններԴրամական հատկացման բյուջե՝ 62,479,100 դրամ՝ 1300 շահառուի համար
3. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններԴրամական հատկացման բյուջե՝ 12,225,000 դրամ՝ 60 շահառուի համար
4. Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ  Դրամական հատկացման բյուջե՝ 24,000,000 դրամ՝ 55 շահառուի համար
5. Տնային խնամքի ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համարԴրամական հատկացման բյուջե՝ 11,731,200 դրամ՝ 50 շահառուի համար
6. Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններԴրամական հատկացման բյուջե՝ 170,000,000 դրամ՝ 1600 շահառուի համար
7. Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններԴրամական հատկացման բյուջե՝ 155,000,000 դրամ՝ 1700 շահառուի համար 
8. Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ Դրամական հատկացման բյուջե՝ 47,000,000 դրամ՝  Երևան քաղաքում 80 շահառուի համար 
9. Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրումԴրամական հատկացման բյուջե՝ 113,881,400 դրամ՝ 1100 շահառուի համար 
10. ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններԴրամական հատկացման բյուջե՝  15,559,200 դրամ՝ 500 շահառուի համար 
11. Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների  բնաիրային օգնության փաթեթի տրամադրումԴրամական հատկացման բյուջե՝  31,856,000 դրամ՝ 100 շահառուի համար
12 Սոցիալական շտապօգնությունԴրամական հատկացման բյուջե՝  5,206,600 դրամ՝ 236 ընտանիքի համար
13. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնումԴրամական հատկացման բյուջե՝11,561,600 դրամ՝ 28 շահառուի համար 
14. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնումԴրամական հատկացման բյուջե՝ 163,107,200 դրամ՝ 330 շահառուի համար
15. Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա  խնամքի  ծառայություներ համայնքահենք փոքր խմբային տներումԴրամական հատկացման բյուջե՝ 76,452,300 դրամ՝ 58 շահառուի համար

 Ձեր ֆինանսավորմամբ խոցելի խմբերին ուղղված ծրագիրն իրականացնելու ընթացքում ինչպե՞ս եք կազմակերպում վերահսկողությունն ու ի՞նչ պարբերականությամբ։

-Վերահսկողության ենթակա ուղղություններն ու թիրախներն, ինչպես նաև վերահսկողության իրականացման պարբերականությունը յուրաքանչյուր տարվա համար հրապարակվում է նախարարի հրամանով՝ փոխնախարարների և վարչության պետերի առաջարկությամբ։

 Վերոնշյալ հրամանի համաձայն՝ իրականացվում է կազմակերպություններում շահառուների ընդունման, հաշվառման, տեղավորման և դուրսգրման սահմանված կարգի և ժամանակների պահպանման, խնամվողների բնակության համար նախատեսված պետական նվազագույն չափորոշիչների պահպանման, խնամվողների խնամքի և սպասարկման ծառայությունների տրամադրման պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն և այլն։

-Վերջին 3 կամ 5 տարվա կտրվածքով եղե՞լ են դեպքերոր նախարարությունը թերություններ հայտնաբերի ու դադարեցնի համագործակցությունը։ Եթե եղել են խնդրում եմ ներկայացնել օրինակներ։

 Այո՛, եղել են դեպքեր, երբ նախարարությունը հայտնաբերել է թերություններ և խախտումներ նախարարության հետ համագործակցող կազմակերպության կողմից ծառայությունների մատուցման գործընթացում։ Արդյունքում, կազմակերպությանն ուղարկվել են շրջաբերականներ, մեթոդական ցուցումներ։ Եղել են նաև պայմանագրի խզման և գումարի վերադարձի կազմակերպման դեպքեր։ Եղել են նաև դեպքեր, երբ նախարարությունը հայտնաբերված խախտումների մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին։

-Անօթևաններին ծառայություն մատուցող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պարագայում նշվում էրոր այն հայտնվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ։ Ի՞նչ է դա ենթադրումո՞ր դեպքում են կազմակերպություններն ու հիմնադրամը հայտնվում այդ ցուցակում։

 -Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամն աշխատում է էական խախտումներով ու թերություններով։  Ըստ սահմանված ընթացակարգի՝ կազմակերպությունը ճանաչվել է ոչ բարեխիղճ և զրկվել է պետական դրամաշնորհներին մասնակցելու իրավունքից։

 Պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում կազմակերպությունը հայտնվում է, եթե հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելուց, խախտել է պայմանագրով ստանձնված պարտավորությունները, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը։

-Եթե կազմակերպությունը հայտնվել է այդ ցուցակումարդյո՞ք բացերը շտկելու պարագայում կրկին մրցույթներին մասնակցելու հնարավորություն տրվում է։

 -Կազմակերպությունը չի կարող մասնակցել հայտարարված մրցույթներին, եթե հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպված մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։ Տվյալ ցուցակում ընդգրկվելու մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո, կազմակերպությունն իրավունք ունի մասնակցելու հայտարարված մրցույթներին։

-Եղե՞լ են այդպիսի դեպքերոր կազմակերպությունները բացերը շտկել ու վերականգնել են համագործակցությունը ձեզ հետ։

-Ոչ, նման դեպքեր չեն եղել։

-Անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման գործընթացն ինչպե՞ս կազմակերպվեց։

 – Սահմանված ընթացակարգի համաձայն՝ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ՝ անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար, որին, սակայն, որևէ կազմակերպություն չէր դիմել։ Մրցույթին չէր կարող դիմել նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը,  քանի որ, ինչպես արդեն նշել ենք, վերջինս մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24.08.21 թվականին ընդգրկվել էր պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում։

 Ելնելով վերոգրյալից և կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը՝ նախարարությունը կազմակերպել է անօթևան անձանց օթևանով ապահովելու գործընթացն «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում։

-Նրանց պայմանների հետ կապված ՄԻՊն իր մտահոգություններն էր ներկայացրել։ Արդյոք շահառուների համար պատշաճ պայմաններ են ապահովված և ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ։

 -Մի շարք հրապարակումներում նախարարությունն անդրադարձել է «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքի պայմաններին (հրապարակվել են լուսանկարներ)։ Այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ առկա խնդիրները շտկելու և շահառուների համար արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ։