գլխավոր Իրադարձային Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը  աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: