գլխավոր Աշխարհ ԿԺԴՀ-ն երկու թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap

ԿԺԴՀ-ն երկու թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap

Կորեայի Հանրապետությունը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, երկու թեւավոր հրթիռների արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տեղեկատվությամբ՝ Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի միացյալ կոմիտեն ներկայումս վերլուծում Է այդ հրթիռների բնութագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: