գլխավոր Միջազգային ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում....

ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ոլորտում. Կրեմլ

ՆԱՏՕ-ի հայտարարություններն արևելյան թևում զորակազմի ավելացման, ինչպես նաև ուժերի և միջոցների մոտեցման մասին մեծացնում են լարվածությունն անվտանգության ասպարեզում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է որոշակի գործողությունների, մենք ձեզ հետ միասին տեսնում ենք արևելյան թևում զորակազմի ավելացման մասին հայտարարություններ, որոնք հրապարակում է Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում:

«Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հարզի շուրջ, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում է Ռուսաստանը: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում են ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն և այն տեղեկության հաշվին, որը նրանք տարածում են»,- ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում լարվածության աճին նպաստում է նաև «տեղեկատվական հիստերիկան», որը հանրային տարածքում գործարկել են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները: