գլխավոր Իրադարձային Դադիվանքի 5 հոգեւորականները պարգեւատրվել են՝ անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու համար

Դադիվանքի 5 հոգեւորականները պարգեւատրվել են՝ անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու համար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից:Այս մասին ֆեյսբուքում գրել է գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը.

«Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընգգծել է հատկապես հոգևոր ամենակարևոր արժեքները պահպանելու հարցում ստանձնած առաքելությունը: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ, վերջիվերջո, և՛ Դադիվանքի, և՛ առհասարակ Արցախի կարգավիճակի, անվտանգության ու արժեքային հավերժականության հարցը կստանա արդարացի լուծում:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուժ ու կորով է մաղթել Դադիվանքի արդեն նախկին և ներկա հոգևոր սպասավորներին՝ անխաթար իրականացնելու իրենց առաքելությունը՝ ի շահ Արցախի վերականգնման ու զորացման:

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հետպատերազմյան դժվարին պայմաններում Դադիվանքի վանական համալիրում անձնուրացաբար հոգևոր-ծիսական արարողություններ կատարելու, վանքախնամ աշխատանքներ իրականացնելու համար

«Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել երկու աբեղա և 3 սարկավագ: Պետական նախարարը հանդիպմանը ներկա հոգևոր դասին է հանձնել պետական պարգևները:

Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով հոգևորականներին պարգևատրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնելով իրենց ծառայության համար, վերահաստատել է Հանրապետության նախագահի գլխավորությամբ Արցախի իշխանությունների և Եկեղեցու միջև պետականամետ և ազգակենտրոն սերտ համագործակցությունը»: