գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունը համեմատաբար փոքր տարածքային ձեռքբերման...

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունը համեմատաբար փոքր տարածքային ձեռքբերման համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև։ Այս մասին գրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով նախարարի խոսքը․

Լեռնային Ղարաբաղում հակամարտության իրավիճակն այս պահին չափազանց լուրջ է։ Այդ իսկ պատճառով մեր քաղաքական մոբիլիզացիան շատ ուժեղ է, քանզի, ինչպես գիտեք, 1994թ.-ից ի վեր Ֆրանսիան [որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր լիազորություն ունի ԵԱՀԿ կողմից (…), ինչը հանգեցրեց նրան, որ երեկ երեկոյան իմ գործընկերներ Պոմպեոյի և Լավրովի հետ համատեղ հաղորդագրությամբ հանդես եկանք, ինչը հնարավոր է զարմանալի թվա, քանի որ մենք հազվադեպ ենք այս ձևաչափով հանդես գալիս եռակողմ հաղորդագրությամբ կոչ անելով երկուստեք դադարեցնել մարտերը և սկսել բանակցությունները երեք համանախագահների հետ (…)։ Այն շատ կոշտ հայտարարություն է ուղղված թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին։ Ցանկանում ենք, որ այն լսելի լինի։

Մեծ թվով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում` Ադրբեջանի տարածքային փոքր նվաճումների դիմաց, քանի որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունը համեմատաբար փոքր տարածքային ձեռքբերման համար, և հակամարտությունը շարունակվում է այս առավոտյան։ Ցանկանում ենք, որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցի, որ իր շահերից է բխում անհապաղ, առանց նախապայմանների վերջ դնել ռազմական գործողություններին և արդյունավետ մեկնարկել բանակցությունները այն երկրների եռակողմ հովանավորության ներքո, որ նշել էի ավելի վաղ։ Նորույթն է այն, որ առկա է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը, ինչը հակամարտության միջազգայնացման սպառնալիք է առաջ բերում, ինչը մենք չենք ցանկանում։ Մենք շատ հստակ արտահայտում ենք մեր կամքն առ այն, որ փոխզիջումը, որը ենթադրում է ցանկացած նախապայմանից հրաժարում, հրադադարի ռեժիմի հարգում և բանակցությունների վերսկսում, հանգեցնի ընդհանուր դրական լուծման, եթե նույնիսկ դրա համար փոքր-ինչ ժամանակ պահանջվի։ Իմ մասով ասեմ, որ ամենօրյա կապի մեջ ենք կողմերի հետ։ Նույնը կարող եմ ասել իմ ռուս գործընկերոջ և Քարտուղար Պոմպեոյի տեղակալի մասին։ Իրավիճակը շարունակվում է արդեն 11 օր և մինչ այժմ չենք հաջողել [հասնել բանակցությունների սկսմանը]։ Վաղը հանդիպումներ տեղի կունենան Ժնևում, երկուշաբթի օրը կլինեն նաև այլ հանդիպումներ Մոսկվայում։ Մեր ցանկությունն է հանգել բանակցությունների մեկնարկին։

Չենք կարող ասել «ուզում եմ հրադադար, բայց պայմանով որ … », այլապես ոչինչ չի փոխվի: Պետք է վերջ դնել հակամարտությանը, նստել սեղանի շուրջ, քննարկել և ժամանակ տրամադրել` համաձայնության գալու մի իրավիճակի շուրջ, որ կողմերին թույլ կտա նորմալ ապրել: (…) Ես չեմ փորձում հրաժարվել Մինսկի գործընթացի շրջանակում մեր ստանձնած դերից:

Տարբեր հանրային կարծիքներ եմ կարդացել առ այն, որ Ֆրանսիան պետք է մի կողմ թողնի անկողմնակալությունը, որ նրան վերապահված է Մինսկի խմբում իր ստանձնած դիրքով: Յուրաքանչյուրը գիտի հայերի հետ պատմական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների մասին, սակայն վստահ չեմ, որ սա հայերին ծառայություն մատուցել է: Ի դեպ, նրանք այդ մասին մեզ չեն էլ խնդրում: Ես ամենօրյա կապի մեջ եմ իմ հայ գործընկերոջ հետ: Իրեն շատ լավ եմ ճանաչում: Նրանք մեզանից դա չեն խնդրում։ Պարոն Փաշինյանը և իմ գործընկեր Արտաքին գործերի նախարարը հորդորում են, որպեսզի Ֆրանսիան իր դերակատարումն ունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի միաժամանակ հաստատվի հրադադարի ռեժիմ և սկսվի բանակցային գործընթաց: Սխալը, որ գործել ենք երեք կողմերս, ինչպես նաև հայերն ու ադրբեջանցիները, կայանում է նրանում, որ լրջորեն չենք ներգրավվել տարածքների վերաբերյալ բանակցություններում: Եվ հասկանում եմ, երբ ոմանք ասում են, – «հրադադար կհաստատենք, այսքանով կավարտենք, կլինի բաժանարար գիծ և կձգվի ևս 10 տարի»: Պետք է բոլորը համոզված լինեն, որ հաստատված է հրադադար և կա տարածքների վերաբերյալ բանակցություններն անհապաղ սկսելու հանձնառություն: Քաջատեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական քարտեզում միայն վերջինիս հստակ տարածքը չէ, կան նաև հարակից տարածքներ, որ մարտերի առարկա են հանդիսանում:

Վերադառնանք բանակցային սեղանին և սկսենք բանակցությունները հրադադարի հիմքի վրա` ներկայիս կարգավիճակով, պահանջելով արտաքին ուժերից չմիջամտել, նկատի ունենք Թուրքիային՝ հաշվի առնելով, որ պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը տվյալ գոտում, ինչպես նաև զենքի մատակարարումը և, մասնավորապես, որպեսզի տեղափոխված սիրիացի վարձկանները, քանի որ այժմ մենք գրեթե ապացույցներ ունենք, վերադառնան այնտեղ, որտեղից եկել են:

Ինչ վերաբերում է խաղաղ բնակչությանը, ճշմարիտ է, որ հակամարտությունը ընթանում է, ռմբակոծությունները շարունակվում են, մասնավորապես հրետակոծվում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցնում է արտագաղթի, շատ բարդ իրավիճակների։ Կրկնում ենք, որ պատերազմի օրենքներն արգելում են քաղաքացիական անձանց խոցումը։ Այդ մասին հիշեցնում ենք երկու կողմերին էլ, երբ պատերազմ է սկսվում, երկու կողմերն էլ գործում են, և մենք ուզում ենք, որ նրանք կարողանան մի այնպիսի հանգուցալուծման գալ, որը թույլ կտա խուսափել խաղաղ բնակչության դեմ ագրեսիայից: Մասնակցում ենք նաև հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին` օժանդակելու դժվարին կացության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Անհրաժեշտ է վերջ դնել էսկալացիային, դա՛ է մեր պահանջը, և դիվանագիտական դերը կայանում է նրանում, որպեսզի այդ մասին իրազեկվի կողմերին և ճնշում գործադրվի կողմերից յուրաքանչյուրի վրա` բանակցություններն սկսելու համար լուծում գտնելու նպատակով։ (…) Ցանկանում եմ, որ այսօր ընթացող բանակցային վարկածները հանգեցնեն իրական քննարկման: Մենք հասկանում ենք [պատգամավորներ Կլապոյի և Տեսիեի] հայերի հանդեպ զորակցությունը: Թուրք