գլխավոր Միջազգային «Մենք ստիպված կլինենք մի ամբողջ զորակազմ տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին». հայտնել է...

«Մենք ստիպված կլինենք մի ամբողջ զորակազմ տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին». հայտնել է Լուկաշենկոն՝ նշելով այդ քայլի պատճառը (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ստիպված կլինի Ուկրաինայի հետ սահմանին «բելառուսական բանակի մի ամբողջ զորակազմ տեղակայել», քանի որ, նրա խոսքով, Կիևն սկսել է այնտեղ զորքեր մոտեցնել: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մենք ստիպված կլինենք այնտեղ բելառուսական բանակի ամբողջական զորակազմ տեղակայել: Մենք պարզապես ցանկանում ենք պաշտպանել մեր հարավային սահմանը: Մենք չենք առաջինը սկսել ուշադրություն դարձնել մեր հարավային սահմանին: Ուկրաինացիներն են սկսել մոտեցնել զորքերը: Չեմ հասկանում, թե ինչու»,- ասել է Լուկաշենկոն:

Վերջինս հաստատել է նաև 2022 թվականին Բելառուսի սահմանների պաշտպանության մասին որոշումը: Երկրի սահմանապահ հանձնաժողովի տվյալներով՝ 2022 թվականին պաշտպանության հիմնական ջանքերն ուղղվելու են այն շրջաններին, որտեղ հնարավոր է նոր արտաքին մարտահրավերների ձևավորումը և սահմանային անվտանգության սպառնալիք:

https://youtube.com/watch?v=yF4-yO1_xbg