գլխավոր Իրադարձային Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից թթու լավաշ է նվեր ստացել

Քիմ Քարդաշյանը Սուպեր Սաքոյից թթու լավաշ է նվեր ստացել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ իր միլիոնանոց լսարանին ակնարկել է հայկական արմատների մասին։

Instagram-ի իր էջում հեռուստաաստղը հայկական թթու լավաշի լուսանկար է հրապարակել ու նշել, որ այն իրեն ուղարկել է հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն:

Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել երգչին:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը սոցցանցային իր էջում հաճախ է հայկական խոհանոցի ուտեստներ հրապարակում։

Ավելի վաղ Քարդաշյանը Instagram-ի իր էջում ցույց էր տվել հայկական ոսկերչական ապրանքանիշից գնած վզնոցներն իրենց կախազարդերով, որոնց վրա իր և երեխաների անվան ու ազգանվան սկզբնատառերն էին։