գլխավոր Գլխավոր Քրիստիննե Գրիգորյանը երդվեց ԱԺ-ի առջև (տեսանյութ)

Քրիստիննե Գրիգորյանը երդվեց ԱԺ-ի առջև (տեսանյութ)

Քրիստիննե Գրիգորյանը երդվեց ԱԺ-ի առջև։ «Ստանձնելով ՄԻՊ պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»,-հայտարարեց նորընտիր ՄԻՊ-ը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՄԻ պաշտպանն իր պարտականությունների կատարմանը կանցնի ԱԺ-ում երդման արարողությունից հետո՝ նախորդ պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը։