գլխավոր Աշխարհ 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Աֆղանստանում

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Աֆղանստանում

Հունվարի 24-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Աֆղանստանի հյուսիս -արեւելյան մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Բաղլան քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 108 հազար մարդ, 49 կիլոմետր դեպի արեւելք:

Տարերքի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ հնարավոր զոհերի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: