գլխավոր Իրադարձային Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում. Էդուարդ Շարմազանով

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Կովն արածում է առանց հիշողությունների ,իսկ հորթին երեկ են մորթել։
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ….

Մենք որպես Ազգ Պետականության իրավունք չունենք….

Համացանցը զետեղված է նյութերով,ուր կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է ,իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է,5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում։

Մեծն Հրանտ Մաթեւոսյանին հիշեցի՝ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:

Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում:

Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: