գլխավոր Իրադարձային Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը

Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ամենայն հավաականությամբ չի պաշտոնավարի մինչեւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից:

Այս լուրերին զուգահեռ տեղեկություններ ստացանք, որ դատախազ Դավթյանը դիմել է Ռւսաստանի Դաշնություն՝ քաղաքացիություն ստանալու համար: Անհավատալի էր թվում, դրա համար «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ դեռ 2021-ի նոյեմբերի 9-ին երկու կետով հարցում էր արել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

1. Արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

2. Ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:

Սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Մերժվե՞լ է նրա դիմումը, թե՞ բավարարվել: Դատելով ստացված այլ տեղեկություներից, Արթուր Դավթյանը մտադիր է մնալ Հայաստանում, քանի որ չի ստացվել այլ երկրում գործերը կարգավորել:

Տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարաի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել:
Թե ինչ որոշում է կայացվել դատախազի ապագայի մասով, փորձեցինք պարզել Դատախազությունից: Գլխավոր դատախազությունից ի պատասխան մեր հարցման նշեցին .«Մեկնաբանելու ոչինչ չկա, բացարձակ իրականության հետ կապ չունի՝ ընդհանրապես, իսկ նման զրույց չի եղել առհասարակ»:

Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք: