գլխավոր Իրադարձային Որտե՞ղ է Արմեն Սարգսյանը կայացրել հրաժարական տալու որոշումը

Որտե՞ղ է Արմեն Սարգսյանը կայացրել հրաժարական տալու որոշումը

Նախքան հրաժարական տալը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄԷ:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այդ մասին պաշտոնական հաղորդագրությունը տարածվել է հունվարի 14-ին, իսկ արդեն հունվարի 18-ին ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, թե Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:

Թե քանի օր է տեւել արձակուրդը պաշտոնապես չի հայտարարվել ու պարզ չէ, թե արդյոք արձակուրդից հետո նա վերադարձել է ընդհանրապես Հայաստան, թե ոչ:

Պարզ չէ նաեւ, թե ԱՄԷ-ում տեղի ունեցած հանդիպումները ի՞նչ ազդեցություն են ունեցել հրաժարականի նրա որոշման վրա ու ոչ պաշտոնական ինչ հանդիպումներ է ունեցել: