գլխավոր COVID-19 ՌԴ-ում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 10 հազար մարդ է հոսպիտալացվել

ՌԴ-ում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 10 հազար մարդ է հոսպիտալացվել

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է COVID-ով վարակված մոտ տասը հազար հիվանդ՝ 8,4%-ով ավելի, քան նախորդ օրը: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հոսպիտալացվել է 9902 մարդ: Հոսպիտալացվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 8,4%-ով։ Աճը գրանցվել է 46 մարզերում»,-ասվում է հաղորդագրության մեջ: