գլխավոր COVID-19 Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է քովիդի 50 հազարից ավել դեպք

Ճապոնիայում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է քովիդի 50 հազարից ավել դեպք

Ճապոնիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50 հազար նոր դեպք։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Տոկիոյում գրանցվել է կորոնավիրուսի 11 227 դեպք, Օսակա պրեֆեկտուրայում 7375 դեպք, Կանագավայում 3408 դեպք։

Դեպքերի աճին զուգահեռ Ճապոնիայում խստացվում են հակահամաճարակային կանոնները։