գլխավոր Իրադարձային Թուրքիայում կալանավորել են ուղիղ եթերում Էրդողանին վիրավորած լրագրողին

Թուրքիայում կալանավորել են ուղիղ եթերում Էրդողանին վիրավորած լրագրողին

Թուրք լրագրող Սենեմ Կաբաշը կալանավորվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական արտահայտությունների համար: Տեղեկությունը հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։

«Դատարանը Սենեմ Կաբաշին կալանավորելու որոշում է կայացրել», – տեղեկացնում է հեռուստաալիքը:

Լրագրողն ուղիղ եթերում խոսել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին ու անասունների մասին վիրավորական ասացվածք մեջբերել։ Նրա խոսքերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում։Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել լրագրողի ասածին։

Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն էլ հետաքննություն է սկսել այն հեռուստաալիքի դեմ, որի եթերում ելույթ է ունեցել Կաբաշը: