գլխավոր Facebook Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության...

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ․Անդրեասյան

Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։

Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։

Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»,-գրել է նա։