գլխավոր Իրադարձային Զորավարժությունների շրջանակում ռուսական կործանիչները տեղափոխվում են Բելառուս

Զորավարժությունների շրջանակում ռուսական կործանիչները տեղափոխվում են Բելառուս

ՌԴ օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) Սու-35Ս կործանիչների անձնակազմերը Միութենական պետությունների արձագանքման ուժերի ստուգման շրջանակում սկսել են Բելառուս տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավիացիոն գնդի ինժեներատեխնիկական կազմը տեղափոխմանը նախապատրաստվելու ժամանակ բոլոր ինքնաթիռների համակարգերի և սարքերի աշխատանքի մանրակրկիտ ստուգում է իրականացրել։

«Ռուսաստանի ՕՏՈւ անձնակազմերը թռիչքային առաջադրանքների կատարման ժամանակ կմշակեն առավելագույն հեռահարության թռիչքները, Բելառուսի օդանավակայաններում վայրէջք կատարելը, ինչպես նաև բելառուսցի մասնագետների հետ համատեղ կրկնակի թռիչքները», – ասում է հաղորդագրության մեջ։

Արձագանքման ուժերի ստուգումն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում մինչև փետրվարի 9-ը կիրականացվի տեղափոխումն ու սեղմ ժամկետներում Բելառուսի տարածքում զորամիավորումների ստեղծումը, պետական և ռազմական օբյեկտների պաշտպանության կազմակերպումը, օդային տարածքում պետական սահմանի պաշտպանությունը։

Երկրորդ փուլը ընթացքում` փետրվարի 10-20-ը, կանցկացվեն «Միութենական վճռականություն 2022» համատեղ զորավարժությունները, որոնց շրջանակում կմշակվեն արտաքին ագրեսիան կանխելու ու հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը հակազդելու հարցերը։