
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան լուսանկարները հրապարակվել են Facebook–ում։

Մեկնաբանություններում մարդիկ երջանկություն ու սեր են մաղթում նորապսակներին։

Սուրեն Պապիկյանն ամուսնացել է իր նախկին խոսնակի՝ Արմինե Մուրադյանի հետ։

Պսակադրությունը կատարվել է Գեղարդի վանքում, իսկ հարսանիքը շարունակվում է «Փարավոն» ռեստորանում։

Ըստ մամուլի հրապարակումների` ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։