գլխավոր Միջազգային Լատվիան ցանկանում է Բելառուսի հետ սահմանին երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Լատվիան ցանկանում է Բելառուսի հետ սահմանին երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Լատվիան պատրաստվում է Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Լատվիայի ՆԳՆ-ն նախաձեռնել է արտակարգ դրության մասին կարգադրության մեջ փոփոխություններ, որտեղ նշվում է, որ նախորդ տարվա օգոստոսի 10-ից մինչև այս տարվա հունվարի 20-ը դադարեցվել է 4962 անձի կողմից պետական սահմանի ապօրինի հատումը։

«Լատվիայի ՆԳՆ-ն անհրաժեշտ է համարել մինչև մայիսի 10-ը երկարաձգել Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրությունը»,-նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։