գլխավոր Միջազգային Իտալիայում 2000 բժշկի ազատել են աշխատանքից քովիդի դեմ պատվաստված չլինելու պատճառով

Իտալիայում 2000 բժշկի ազատել են աշխատանքից քովիդի դեմ պատվաստված չլինելու պատճառով

Իտալիայում մոտ 2000 բժշկի ազատել են աշխատանքից քովիդի դեմ պատվաստված չլինելու պատճառով։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Աշխատանքից ազատել են 1972 բժշկի, որոնք Իտալիայի ընդհանուր բժիշկների 0.4 տոկոսն են կազմում։ Չնայած նշվում է, որ բժիշկների շրջանում քովիդի դեմ չպատվաստվածների թիվը կարող է հասնել 7.2 տոկոսի։

Աշխատանքից ազատման մասին տեղեկանալուց հետո բժիշկները 5 օր ժամանակ ունեն, որ կամ ներկայացնեն պատվաստման համար իրենց հակացուցումը, կամ էլ պատվաստման սերտիֆիկատ տրամադրեն։

Համավարակի բռնկումից մինչ օրս Իտալիայում գրանցվել է քովիդի 9.4 մլն դեպք, որից 142.5 հազարը մահվան ելքով։