
Ղազախստանում հունվարին տեղի ունեցած մասսայական անկարգությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 136.8 մլրդ տենգե (313.6 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
Գործակալության տվյալներով նշված գումարից պետական մարմիններին հասցված վնասը կազմում է 54.6 մլրդ տենգե (125.1 մլն դոլար)։
Նախարարությունից հայտնել են, որ պատրաստում են բյուջետային հայտ կառավարության արտակարգ պահուստից վնասը փոխհատուցելու համար։
Անկարգությունների ժամանակ ամբողջ երկրում վնասվել է 351 գույք, այդ թվում` 45 կառավարական շենք և 306 առևտրային սեփականություն։