գլխավոր Միջազգային Չեխիան կմիանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում հակամարտության դեպքում

Չեխիան կմիանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում հակամարտության դեպքում

Չեխիան կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, եթե հակամարտություն լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին։

«Չեխիան ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վատագույն սցենարին, որը կարող է տեղի ունենալ։ Մենք պատրաստ ենք աջակցել Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, եթե դրանք կիրառվեն», – ասել է Լիպավսկին՝ նշելով, որ «վատագույն սցենարը, որը մենք ցանկանում ենք կանխել՝ ձախափնյա Ուկրաինա ներխուժումն է»:

ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ ինքը Սլովակիայի եւ Ավստրիայի իր գործընկերների հետ փետրվարի 7-ին եւ 8-ին կայցելի Կիեւ: «Պլանավորում եմ փետրվարի 7-8 – ին Ուկրաինա այցելել Սլովակիայի եւ Ավստրիայի ԱԳ նախարարների հետ», – ասել է Լիպավսկին: